ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ եվրոպական ուղղություն վերցնելու դեպքում Հայաստանի համար կվերանան ԵԱՏՄ անդամակցության բոլոր օգուտները։ «Տնտեսական իրականության դաժան փշերի վրա նստելու հավանականությունն օրեցօր աճում է այնպես, ինչպես եղավ 2014 թվականին Կիևում: Նա, ով փորձում է նստել երկու աթոռի վրա, ռիսկի է դիմում ցավոտ վայրէջք կատարել ուղիղ իր թուլացած հետույքի վրա»,- շեշտել է Մեդվեդևը։               
 

Երկու հիստերիա և երեք մեջբերում

Երկու հիստերիա և երեք մեջբերում
24.05.2026 | 13:03

- Դուք հանձնե՞լ եք Քյարքին։

- Պարսից արքա Դարեհ Ա-ի Բեհիսթունյան արձանագրության մեջ (մ.թ.ա. 520 թ.) Քյարքին նշված էր դեղին խաչով, և վրան գրված էր՝ "սա Հայաստան չէ"։ Գուգլ քարտեզներում ՝ նույնպես։ Այսինքն՝ Քյարքին երբեք հայկական չի եղել։

- Դուք հանձնելո՞ւ եք Քյարքին ու 3 անկլավները։

- Երբ մեր թվարկության 476 թվականին կործանվեց Հռոմեական կայսրությունը, Օդոակրը խլեց թագը Հռոմուլոս Օգոստուլոսից... Իսկ վերջինս փոխարենը նրան տվեց Քյարքին։

- Մի՛ խուսափեք պատասխանից, ուղիղ ասեք, դուք արդեն հանձնե՞լ եք Քյարքին և երեք անկլավները։

- Ինչպիսի՜ կապույտ երկինք է... չե՞ք գտնում, որ հիանալի օր է։

Դատելով նոր հիստերիաներից և ուղիղ պատասխանից շարունակաբար խուսափելուց՝ այս մարդը լրջորեն անհանգստացած է, որ շուտով կբացահայտվի ճշմարտությունը. նա արդեն հանձնել է Տիգրանաշենը, և այն վերածվել է Քյարքիի։ Եվ երեք անկլավներն էլ է հանձնել։

Որպեսզի չշարունակենք այս անիմաստ դրաման, պարզապես բերենք մեջբերումներ։ Այստեղ խոսելու բան էլ չկա։

Իլհամ Ալիև, 2023 թվականի հուլիս.

"Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության՝ 86,6 հազար քառակուսի կիլոմետրի ճանաչումը նշանակում է, որ նա ճանաչել է նաև Ղարաբաղն ու Ադրբեջանի ութ անկլավները Հայաստանի տարածքում։ Բաքվի համար սա ինքնիշխանության հարց է, ոչ թե սակարկության. եթե տարածքն ադրբեջանական է, այն պետք է վերադարձվի, և վե՛րջ"։

Այխան Հաջիզադե, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար, հարցազրույց APA գործակալությանը, 2025 թվականի նոյեմբեր.

"Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քյարքի գյուղի վերադարձն Ադրբեջանին առաջնահերթ հարց է"։

Նույն տեղում նշվում է, որ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների կողմից։ Ադրբեջանական վարկածը հետևյալն է. Նախիջևանի տարածքի 657 քառ. կմ-ն "ապօրինաբար փոխանցվել է Հայաստանին" դեռևս խորհրդային որոշումներով, մասնավորապես ԱԽՖՍՀ ԿԳԿ-ի 1929 թվականի փետրվարի 18-ի, իսկ այնուհետև 1930 և 1938 թվականների որոշումներով։

Թող նա հրապարակավ հայտարարի, որ Ալիևն ու Հաջիզադեն ճիշտ չեն, որ Հայաստանը չի վերադարձնի Քյարքին։ Թող հրապարակավ ասի այդ մասին, ու մենք կտեսնենք։

Իսկ ահա և մեջբերումը, որն ապացուցում է, որ հենց նա է հրահրել 2020 թվականի պատերազմը Շուշիում իր հարբած պարերով և Արցախի մասին ճիչերով։

2020 թվականի հոկտեմբերի 14-ին Ալիևը հարցազրույց է տվել Habertürk-ի թուրք լրագրող Չեթիներ Չեթինին։ Ահա մեջբերում այդ հարցազրույցից.

Ալիև. "Փաշինյանի այդ պարը հարբած վիճակում և նրա մյուս վիրավորանքներն ադրբեջանական ժողովրդի հասցեին, իհարկե, արդարացիորեն առաջացրին ադրբեջանական ժողովրդի զայրույթը։ Եվ այսօր մենք վերադարձնում ենք նրան այդ ցավը ռազմի դաշտում։ Ռազմի դաշտում ադրբեջանցի զինվորը ցույց է տալիս, թե ով է ճիշտ, և ով՝ մեղավոր։

Այսօր ազատագրված քաղաքներն ու գյուղերը մեր ամենալավ պատասխանն են Փաշինյանին և նրա նմաններին։ Եվ նա արդեն հասկացել է՝ ով ով է։ Ես նախազգուշացրել էի նրան։ Ես ասում էի նրան. այս ճանապարհը քեզ կտանի դեպի աղետ։ Ես ասում էի նրան. մի՛ խաղա ադրբեջանական ժողովրդի պատվի հետ, եղի՛ր զգույշ, շրջահայաց։ Նա կարծում էր, թե համաշխարհային հայությունը կպաշտպանի իրեն։ Նա կարծում էր, թե մեծ տերությունները կգան ու կկռվեն իր փոխարեն։ Նա դա ուզում է նաև այսօր։ Այսօր նա բազմաթիվ անգամ հեռախոսով զանգահարել է հարգարժան Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի նախագահին։ Այդ հեռախոսազանգերի մի մասը հրապարակվեց, մի մասը՝ ոչ։ Բայց մենք տեղեկություններ ունենք, որ այս զինադադարից հետո էլ Փաշինյանը զանգահարել է Պուտինին։

Եվ նրա այս գործողությունները, իհարկե, ցույց են տալիս, որ այս մարդը մատնվել է խուճապի, նա տագնապի մեջ է, նա կորցրել է ինքնատիրապետումը"։

Այնպես որ, թող շարունակի հիստերիա անել։ Ճշմարտությունն ընդունելու համար նրա համարձակությունը չի հերիքի։

Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 248

Մեկնաբանություններ